Հատուկ 1-ին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի համար.Դանիել Իոաննիսյան

Ioan
Սահմանադրություն, հոդված 158.
Կառավարությունը Հանրապետության նախագահին ներկայացնում է իր հրաժարականը (…) վարչապետի կողմից հրաժարական ներկայացվելու կամ վարչապետի պաշտոնը թափուր մնալու օրը: Կառավարության անդամները շարունակում են իրենց պարտականությունների կատարումը մինչև նոր Կառավարության կազմավորումը:
Կառավարության անդամներն են, ըստ սահմանադրության 147-րդ հոդվածի, վարչապետը, փոխվարչապետերն ու նախարարները:
Ու պետական պահպանության մասով: Ակնհայտ է, որ եթե մայր օրենքը ասում է, որ շարունակում են պաշտոնավարել, ուրեմն շարունակում են պաշտոնավարել ու, բնականաբար, օգտվել անվտանգությունից, ստանալ աշխատավարձ և այլն:
Ես դժվար եմ պատկերացնում մի երկիր, որտեղ նախկին նախագահը ունի անվտանգություն, իսկ պետության ղեկավարի պաշտոնակատարը չունի:
Ու մի բան էլ. կառավարության անդամները (այդ թվում՝ վարչապետը) ոչ միայն իրավունք ունեն, այլ պարտավոր են շարունակել պաշտոնավարել՝ նախքան նոր վարչապետի ընտրվելը: Իսկ 2018-ին ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանի պաշտոնավարումը դադարեցվել է ոչ թե իր հրաժարականով, այլ իր կառավարության՝ 470-Ա որոշմամբ, որով ֆիքսվեց, որ Սերժ Սարգսյանը չի կարող պաշտոնավարել:
Իմիջիայլոց, երեկ Հանրապետության նախագահը ստորագրել է կառավարության հրաժարականն ընդունելու մասին հրամանագիրը և ոչ վարչապետի: Քանի որ չկա «վարչապետի հրաժարական» տալու կամ ընդունելու մեխանիզմ: Դա կառավարության հրաժարականն է:
Հ.Գ. Տպավորություն է, որ որոշ շրջանակներ (այստեղ Տեր-Պետրոսյանին նկատի չունեմ) հատուկ ուզում են, որ Նիկոլ Փաշինյանը մնա առանց անվտանգության: Տենաս ինչու՞:

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…