Ռումինիայի խորհրդարանում ցեղասպանության հարցով լսումներին պատգամավորները շեշտել են ճանաչման անհրաժեշտությունը

Ruminia

Ռումինիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի լիագումար նիստում առաջին անգամ տեղի են ունեցել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության վերաբերյալ լսումներ, որին ելույթներով հանդես են եկել բոլոր քաղաքական ուժերի և խմբերի ներկայացուցիչները՝ շեշտելով ցեղասպանության ճանաչման բարոյական նշանակությունը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Ռումինիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մինասյանը:

Դեսպանը տեղեկացրեց, որ այդ լսումները տեղի են ունեցել Ռումինիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի ազգային փոքրամասնությունների խմբի ղեկավար հայազգի պատգամավոր Վարուժան Փամբուկչյանի նախաձեռնությամբ:

«Առաջին անգամ է, որ Ռումինիայի խորհրդարանում տեղի են ունենում լսումներ Հայոց ցեղասպանությանը վերաբերյալ: Հատկանշական է նաև այն հանգամանքը, որ Խորհրդարանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերի և խմբերի ներկայացուցիչները բավականին ակտիվ ելույթներ են ունեցել, որոնցում նշել են ինչպես Հայոց ցեղասպանության ճանաչման բարոյական նշանակության մասին, այնպես էլ հատուկ շեշտել են Ռումինիայի կողմից ցեղասպանությունից մազապուրծ եղած հայ գաղթականներին աջակցություն ցուցաբերելու և երկու ժողովուրդների միջև առկա դարավոր բարեկամական հարաբերությունների հանգամանքները»,-ասաց դեսպանը:

Մինասյանն այս գործընթացը համարեց Ռումինիայի հայ համայնքային կառույցների, մասնավորապես, հայազգի պատգամավորների երկար տարիներ գործադրած ջանքերի արդյունք:

Օսմանյան կայսրության կողմից 1915 թվականին հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունն էԱշխարհասփյուռ հայությունը 2021-ի ապրիլի 24-ին նշում էր Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցըՑեղասպանությունը ճանաչել և դատապարտել է մոտ երեք տասնյակ պետությունՑեղասպանության 106-րդ տարելիցի օրն իր ուղերձում Հայոց ցեղասպանությունը ճանաչեց նաև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը:

 

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…