ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալը մեղադրվում է 60 հոգանոց զորքի անհետ կորելու մեջ․«Ժողովուրդ»

Makaryan

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ ԶՈՒ պատրաստության գլխավոր վարչության պետ, ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանին մեղադրանք է առաջադրվել: Ըստ մեզ հասած լուրերի՝ վերջինս մեղադրվում է 60-հոգանոց զորքի անհետ կորելու մեջ:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Անդրանիկ Մակարյանը հրավիրվել է ՀՀ քննչական կոմիտե, հարցաքննվել է եւ հայտնել՝ վրիպում է տեղի ունեցել, ուղեկցողը շփոթվել է, անփույթ է եղել, եւ նաեւ ասել է, թե ինքը ինքնագլուխ այդ հրամանը չի տվել: Այսինքն՝ եղել է վերադաս հրաման։

Այսքանով սակայն ամեն ինչ չի ավարտվում. այս եւ այլ քրեական գործերով զինվորական քննչական կոմիտեում հարցաքննվել են նաեւ Արցախի պաշտպանության նախկին նախարար Ջալալ Հարությունյանը, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանը, որոնք այլ տեսակետ են հայտնել: Վերոնշյալ քրեական գործով «Ժողովուրդ» օրաթերթին այլ մանրամասներ եւս հայտնի են, սակայն նախաքննությանը չվնասելու համար դրանք այս փուլում չենք հրապարակում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…