Թուրքական առաջատար բանկերը դուրս են եկել Էրդողանի դեմ. Reuters

Turqakan bankery

Թուրքական 6 առաջատար բանկերը հրաժավում են ֆինասնավորել ջրանցքի շինարարությունը, որը պետք է շրջանցի Բոսֆորը: Այս մասին հայտնում է  Reuters-ը:

Այս նախագիծն առաջ է տանում երկրի նախագահ Էրդողանը:

Նման դիրքորոշման պատճառները քաղաքական են, էկոլոգիական ու ֆինասնական: Օրինակ ջրանցքի շինարարության պատճառով կարող են խնդիրներ առաջանալ Ստամբուլին խմելու ջուր մատակարարելու հարցում: Ստամբուլի ղեկավարն ու քաղաքացիները ոչ մեկ անգամ են դեմ հանդես եկել այս նախագծին:

Սպասվում է, որ 150 մետր լայնություն ու 25 մետր խորություն ունեցող ջրանցքի նախագիծն ավարտին կհասցվի 2023 թվականին: Նշվում է, որ պլանները կարող են տապալվել, եթե ընտրություններում Էրդողանի կուսակցությունը պարտվի:

Այս նախագծի ամբողջ արժեքը 2019 թվականին գնահատվել է 13 միլիարդ դոլար:

Քանի որ բանկերը հրաժարվել են ֆինանսավորել, դա կարող են անել պետական կառույցները և արտասահմանյան ներդրողները, գրում է գործակալությունը:

Նախագծով անհանգստացած են նաև ռուսական իշխանությունները: Նրանք մտավախություն ունեն, որ այդ ջրանցքը կարող է չհայտնվել Մոնտրեի կոնվենցիայի տակ, որը սահմանափակում է Բոսֆորով արտասահմանյան ռազմական նավերի մուտքը Սև ծովի ջրեր:

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…