Ախր ես տեսել եմ պոստից լացելով ձեր փախնելը. Սուրեն Սամվելյան

Heros
 Ուշադիր կարդացեք այս արժանապատիվ հայ երիտասարդի միտքը, ով վտանգել է իր կյանքը՝ հանուն բոլորիս ․․․ ԵՊՀ ռեկտոր
Սուրենին անգամ ծանր վիրավորումը չի զրկել կենսուրախությունից, լավատեսությունից, արդարությունից ու բանականությունից….
«Բայդենն էլ կճանաչի՞ ցեղասպանությունյունը….երևի… ի՞նչ կփոխվի մեր առօրյայում: կուրախանա՞ք….ձեզ լավ կզգա՞ք, որ ճանաչեց….ինչա՞ փոխվելու: Ուզում ե՞ք ճանաչի էն՝ ինչի հուշահամալիր այցելում եք միայն ապրիլի 24 -ին…. լավագույն դեպքում պլյուս- մինուս 2-3 անգամ…. Չեմ ուզում հավատալ նրան, որ 100 տարի հետո նույն ձև կվերաբերվեն Եռաբլրին… Էսօր մարդիկ կան՝ գնում են փի-առի համար…. ո՞ւմ ի՞նչ ցույց տան, ի՞նչ ապացուցեն: Էսօր փոստեր մի արեք, որ հիշում եք ու պահանջում ….
Ախր ես տեսել եմ պոստից լացելով ձեր փախնելը…. պոստում մնացողի զապաս պատրոնը ձեր ճանապարհի համար վերցնելը…..էկեք էսօր հարգեք ձեզ…. մաքրությունը, եթե կարաք գտնեք ձեր մեջ: Գոնե էդ մի քիչ պահեք….գոնե մի բան արած կլինեք Արևմտյան Հայաստան եք ուզում: հազար ներողություն…. ո՞նց եք պահելու, ինչո՞վ եք պահելու, ո՞ր պետությանն եք խնդրելու պահի: Մի բուռ Արցախ չկարողացանք պահենք…. իրոք չկարողացանք….
Հիմա ի՞նչ: Ճիշտ ժամանակնա գոնե մտածենք եղածը ո՞նց պահենք…. իրոք կորցնում ենք ուշքի էկեք» ,- Սուրեն Սամվելյան

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…