Թուրքիայի պատմագիտական ընկերությունը նոր թափով լծվել է Հայոց ցեղասպանության ժխտման գործին

Nyarder

Թուրքիայի պետական պատմագիտական ընկերությունը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ապրիլքսանչորսյան հայտարարությունից հետո դարձյալ ակտիվացման նշաններ է ցույց տալիս՝ Հայոց ցեղասպանության ժխտմանն ուղղված աշխատանքների առումով։

Տխրահռչակ պատմագիտական ընկերության գիտական խորհրդի անդամ պրոֆեսոր Հալուք Սելվին հայտնել է, որ տեսաշար են պատրաստել հայ-թուրքական հարաբերերությունների մասին, որոնք հնարավոր է դիտել իրենց YouTube-ի և Twitter-ի էջերում։

Թուրք պատմաբանի խոսքով՝ տեսաշարում մանրամասն ներկայացվելու են հայ-թուրքական առնչությունները հետևյալ խորագրերով՝ «Առաջին շփումները», «Ազգայնականության դարաշրջանում հայ հասարակությունը», «Անատոլիայում առաջին հայկական ապստամբությունները», «Անատոլիայում միսիոներական առաքելությունները և հայկական իրադարձությունները», «Ինպե՞ս ստեղծվեց ցեղասպանության մասին պնդումը», «Տեղահանություն տանող ճանապարհը», «1915թ․ ապրիլի 24-ին ի՞նչ է եղել», «Հայկական սփյուռքն ի՞նչ է ուզում»։

Ցեղասպանության ժխտման քարոզչության էֆեկտն ավելի մեծացնելու համար ուրացման ջատագով գիտնականների կողմից պատրաստված 15 րոպեանոց տեսանյութերը կլինեն անգլերեն ենթագրերով։

Աղբյուր`    Ermenihaber.am

 

Related Posts

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…

Ռոստովյան փողոցի և Արցախի պողոտայի խաչմերուկում մեքենաներ են բախվել․ տուժածները հոսպիտալացվել են

Մարտի 23-ին` ժամը 22:06-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Վստրեչի» կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ…