Թուրքիան մեղադրում է Հունաստանին մի կղզի ևս ռազմականացնելու մեջ

Hunakan kghzi

Թուրքիայի Պաշտպանության նախարարության նախկին գլխավոր քարտուղար գնդապետ Ումիթ Յալըմը «Sözcü» թերթին տված հարցազրույցում մտահոգություն է հայտնել Հունաստանի կողմից Էգեյան և Միջերկրական ծովերում մինչ այժմ չռազմականացված կղզիների ռազմականացման առիթով։

Ըստ թուրք զինվորականի՝ Լոզանի պայմանագրով Էգեյան ծովում գտնվող 14 փոքր կղզիները չպետք է ռազմականացվեն, սակայն Հունաստանը դրանցից 13-ն արդեն այս պահին ռազմականացրել է: Մնացել է միայն Խալկի կղզին։

Վերջին ռազմականացված կղզին Կասոսն է, որը 64 քառակուսի կիլոմետր է և կղզում բնակվում է շուրջ 900 մարդ։

Հունաստանի կառավարությունը կղզու վրա 1200մ երկարություն ունեցող օդանավակայան է կառուցել և ավելացնում է կղզում ծառայություն իրականացնող զինվորականների, ինչպես նաև ռազմական տեխնիկայի քանակը։

Սա խիստ մտահոգել է թուրք զինվորականներին, որոնք շեշտում են, որ այս ամենը տեղի է ունենում ԱՄՆ-ի՝ Հունաստանին ցուցաբերած բացահայտ աջակցության պայմաններում:

Աղբյուր`    Ermenihaber.am

 

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…