Հենց այդտեղ է, որ կարող է բացվել հնարավորության հաջող պատուհան վերականգնելու Արցախի տարածքային ամբողջականությունը. Վարդան Ոսկանյան

Vardan Voskanyan

 Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ « Բաքվում Ռուսաստանի դեսպանատան դիմաց «Ռուս, ֆարս, Էրմա̈նի՝ բունլար թո̈ւրքո̈ւն դո̈ւշմա̈նի» («Ռուս, պարսիկ, հայ՝ սրանք են թուրքի թշնամին») վանկարկող և ռուս խաղաղապահներին թուրքական բանակով փոխարինել պահանջող ադրբեջանցի ցուցարարներն «առաջին ծիծեռնակներն» էին այն գործընթացի, որի արդյունքում Անկարայի դրդմամբ ադրբեջանցի արդեն զինված բաշիբոզուկները կարող են սադրանքի գնալ ռուսական զորքի դեմ։

 

Հենց այդտեղ է, որ կարող է բացվել հնարավորության հաջող պատուհան ոչ միայն վերականգնելու Արցախի տարածքային ամբողջականությունը, այլ նաև Թուրքիային դուրս շպրտելու Հարավային Կովկասից և Ադրբեջանին մեն-մենակ թողնելով, հերթական անգամ ջախջախելու։

Բայց այդ պատուհանից լիուլի օգտվելու համար Հայաստանին պետք է ազգային և ունակ իշխանություն, որը, պատկերավոր ասած, արդեն երեկվանից պետք է սկսեր վերականգնել և արդիականացնել մեր պետության և բանակի ներուժը, միևնույն ժամանակ աշխատելով թշնամուն թուլացնելու ուղղությամբ»։

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…