Բացահայտվել է պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի կողմից կատարված յուրացման և վատնման դեպքեր

AAC

 ՀՀ ԱԱԾ Երևանի քաղաքային վարչությունում նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ «Երևանի թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ-ի տնօրեն Կ.Հ-ն, հանդիսանալով պաշտոնատար անձ, իր մտերիմ Հ.Խ-ին, նրա կնոջը՝ Ա.Բ-ին, նրա եղբորը՝ Ա.Դ-ին, իր ծանոթներ Վ.Բ-ին և Ֆ. Բ-ին 2019 թվականի հոկտեմբեր ամսից ընդունել է աշխատանքի կազմակերպության տարբեր հաստիքներում և հաստատապես տեղյակ լինելով նրանց կողմից 2019 թվականի հոկտեմբերից մինչև 2021 թվականի ապրիլն ընկած ժամանակահատվածում աշխատանքի չհաճախելու, աշխատանքային պարտականությունները չկատարելու հանգամանքի մասին՝ մեկ միասնական դիտավորությամբ, յուրաքանչյուր տարի հաստատել և իր ստորագրությամբ վավերացրել է կազմակերպության հաստիքացուցակները, որոնցում այդ անձինք ձևակերպված են եղել որպես կազմակերպության աշխատողներ: Արդյունքում կազմակերպության բյուջեից չաշխատած օրերի դիմաց որպես աշխատավարձի գումարներ նշված անձանց անվամբ անհիմն դուրս է գրվել շուրջ 9.200.000 ՀՀ դրամ գումար. այդ կերպ Կ.Հ-ն, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով հափշտակել է առանձնապես խոշոր չափերի՝ նշված գումարը։

Բացի այդ, նույն պաշտոնատար անձ Կ.Հ-ն առանց համապատասխան փաստաթղթերի ձևակերպման, կազմակերպության տարածքում գտնվող երկհարկանի շինության շուրջ 250 քմ մակերեսով տարածքը 2019 թվականի հոկտեմբերին, ամսական 80.000 ՀՀ դրամ վարձավճարով, տրամադրել է Վ.Բ-ին և Ֆ.Բ-ին՝ կահույքի արտադրություն կազմակերպելու համար, որի դիմաց վերջիններս 2019 թվականի նոյեմբերից մինչև 2021 թվականի ապրիլ ամիսն ընկած ժամանակահատվածում Կ.Հ-ին վճարել են պայմանավորված գումարը, որը նա չի մուտքագրել կազմակերպության դրամարկղ և օգտագործելով իր պաշտոնեական դիրքը՝ յուրացման եղանակով հափշտակել է խոշոր չափերի՝ շուրջ 1.400.000 ՀՀ դրամ գումարը։

Պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով վատնում և խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքերի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…