2021թ․ առաջին եռամսյակում Թուրքիա այցելած զբոսաշրջիկների թիվը նվազել է 53.92 տոկոսով

Turizm

 Թուրքիայի զբոսաշրջության նախարարության հրապարակած տվյալների համաձայն՝ 2021թ․ հունվար–մարտ ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Թուրքիա այցելած զբոսաշրջիկների թիվը նվազել է 53.92 տոկոսով՝ կազմելով 2 մլն 689 հազար։ 

Նշվում է, որ այդ թվի 1 մլն 953.086-ը օտարերկրացի զբոսաշրջիկներն են, իսկ 736.900-ը՝ Թուրքիայի քաղաքացիները:

2021թ. առաջին եռամսյակում Թուրքիան զբոսաշրջության ոլորտում 2 մլրդ 452 մլն 213․000 դոլարի եկամուտ է ստացել։ Արձանագրվել է նաև, որ հունվար–մարտ ամիսներին երկիր այցելած զբոսաշրջիկներից յուրաքանչյուրը Թուրքիայում մեկ գիշերակացի համր միջինում ծախսել է 56 դոլար։

2021թ. հաշվետու ժամանակահատվածում ամենաշատ զբոսաշրջիկները Թուրքիա այցելել են Ռուսաստանից, Իրանից, Գերմանիայից, Բուլղարիայից և Ուկրաինայից։ Ռուսաստանից Թուրքիա մեկնած զբոսաշրջիկների թիվը կազմել է  395.915:

 

ermenihaber.am

Related Posts

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…

Դավթաշենում ջրի խողովակը վնասվել է եւ ջուրը բարձր ճնշմամբ լցվել նկուղ. 25 տոննա ջուր է հեռացվել

Օգոստոսի 1-ին՝ ժամը 05։37-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 4-րդ թաղամասի շենքերից մեկի նկուղ ջուր է լցվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ…