Չկա որևէ կասկած, որ այն, ինչ եղել է հայերի հետ, ցեղասպանություն է. թուրք պատմաբանի դիրքորոշումը՝ իսպանացի լրագրողի հոդվածում

ispanaci

Իսպանացի ճանաչված լրագրող, El País-ի միջազգային բաժնի նախկին ղեկավար Գիյերմո Ալտարեսը, որը նաև համագործակցում է մի շարք իսպանական և օտարերկրյա լրատվամիջոցների, այդ թվում՝ France Press-ի հետ, ծավալուն հոդված է հրապարակել Հայոց ցեղասպանության մասին, որում նաև ներառված է հարցազրույց թուրք հայտնի պատմաբան, ցեղասպանագետ, ԱՄՆ Քլարկի համալսարանի պրոֆեսոր Թաներ Աքչամի հետ։

«Քաղաքական պատճառներով հերքված ցեղասպանություն» վերնագրով հոդվածում վերջինս նշում է, որ Հայոց ցեղասպանությունն ակադեմիական շրջանակների կողմից հաստատված փաստ է, ԱՄՆ վարչակազմի մոտ նույնպես կասկածներ չկան դրա վերաբերյալ։ «Չկա որևէ կասկած, որ այն, ինչ եղել է հայերի հետ, ցեղասպանություն է։ Ես կարող եմ վստահաբար ասել, որ Հայոց ցեղասպանության վերաբերյալ ավելի շատ փաստաթղթային ապացույցներ կան, քան Հոլոքոստի»,- ասում է Թաներ Աքչամը։

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…