«SOS» հաղորդման համահեղինակ Վիլեն Գայֆեջյանը կստանձնի Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության մանդատը

Avagani

 «SOS» հաղորդաշարի համահեղինակ, բլոգեր Վիլեն Գայֆեջյանը կստանձնի Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության մանդատը:

Այս մասին «Հայկական ժամանակը» տեղեկացավ Վիլեն Գայֆեջյանից: Նա նշեց, որ պատրաստվում է նպաստել Երեւան քաղաքի բարեկարգմանն ու քաղաքաշինական առումով զարգացմանը:

Վիլեն Գայֆեջյանը ավագանու մանդատը կստանա այն բանից հետո, երբ նախորդ շաբաթ մանդատը վայր դրեց «Իմ քայլը» խմբակցության անդամ Աննա Ջավախյանը: Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Ջավախյանն իր լիազորությունները դադարեցնելու որոշման մասին տեղեկացրել էր ֆեյսբուքյան էջում։

«Սիրելի երեւանցիներ, այսօր որոշում եմ կայացրել Երեւանի ավագանու անդամի իմ լիազորությունները դադարեցնելու մասին։ Պատճառներն անձնական են, խնդրում եմ հարգել որոշումս։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել ավագանու իմ գործընկերներին ու Երեւանի քաղաքապետին համատեղ աշխատանքի համար՝ ի շահ եւ բարօրություն մեր սիրելի քաղաքի։ Ինձ համար գերագույն պատիվ էր ձեզ հետ աշխատելը, առհասարակ ձեզ բոլորին ճանաչելը։ Մաղթում եմ մեծ ուժ ու եռանդ հետագա աշխատանքում»,- գրել էր նա:

Նշենք, որ Վիլեն Գայֆեջյանը լայն հանրությանը հայտնի է դարձել «SOS» հաղորդաշարից: Ուշագրավ էր 2015 թվականին հաղորդաշարի շրջանակներում հրապարակած ՀՀ ոստիկանությանն ու իշխանություններին քննադատող «L’anmoruk» խորագրով տեսանյութի հրապարակումը:

 

armtimes.com

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…