Արաբ մտավորականները կոչ են անում արձագանքել տարածաշրջանում Թուրքիայի գործողություններին

Arab mtavorakannery

Եգիպտոսի, Լիբիայի, Լիբանանի, Եմենի, Պաղեստինի և Իրաքի 21 լրագրող, քաղաքական գործիչ և մտավորական Թուրքիայի անդրսահմանային ռազմական գործողությունների վերաբերյալ համատեղ հայտարարություն են արել:

Արաբ մտավորականները ՄԱԿ-ի և միջազգային այլ կառույցների ուշադրությունը հրավիրել են Թուրքիայի գործողությունների վրա, ինչպես նաև «Արաբական պետությունների լիգային» (ԱՊԼ) կոչ են արել արտահերթ նիստ գումարել այդ հարցով: 

Նրանք մտահոգություն են հայտնել, որ արաբական մի շարք երկրներ թուրքական պետության ճնշումներին անհաղորդ, անտարբեր և լուռ են մնում: 

Նշվում է, որ մտավորականներին հատկապես մտահոգում է Իրաքի տարածքային ամբողջականությունը խախտելուն միտված Թուրքիայի փորձերը:

«Մինչև այժմ այս կապակցությամբ ոչ մի արաբական պետություն որևէ հայտարարություն չի արել: Թող անդրադառնան այս հարցին և թող արձագանքեն թուրքական պետության նկրտումներին: Արաբական պետությունների լիգային Արաբական պետությունների լիգայի պայմանագրում նշվում է, որ եթե մի երկիր ենթարկվում է օկուպացիայի և ագրեսիայի, ապա դրանք պետք է դադարեցվեն: Մենք մինչև այժմ դրան ենք սպասում»,-ասվում է հայտարարության մեջ։

 

ermenihaber.am

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…

Other Story