ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցները բացահայտել են «Ֆեյսբուքի» միջոցով շորթում կատարած ՌՈ աշխատակցի

RVO ashxatakic

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ ՀՀ ԶՈՒ զինծառայողը, համացանցի միջոցով ծանոթանալով կին օգտատերերի հետ, տարբեր պատրվակներով նրանցից գումար է շորթում:

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության քրեական հետախուզության բաժնի աշխատակիցների կողմից ս/թ մայիսի 3-ին իրացնելով ստացված օպերատիվ տվյալները պարզվել է, որ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակից կրտսեր սերժանտ Ա. Տ.-ն «Ֆեյսբուք»  սոցիալական կայքի միջոցով այլ օգտատիրոջ անվան տակ 2020թ.-ի մարտ-ապրիլ ամիսներին ծանոթացել է քաղաքացի Ա. Ա.-ի հետ՝ ներկայանալով որպես Հայաստանի Հանրապետության մարզերից մեկում գտնվող բուժհաստատության բժիշկ, վստահությունը չարաշահելու եղանակով, տարբեր պատրվակներով քաղաքացի Ա. Ա.-ից 2020թ.-ի ապրիլ ամսին ստացել է ընդհանուր 100.000 ՀՀ դրամ գումար:

Կասկածներ կան, որ կրտսեր սերժանտ Ա. Տ.-ին նման եղանակով հնարավոր է գումարներ փոխանցած լինեն նաև այլ օգտատերեր: Նման քաղաքացիներին ռազմական ոստիկանությունը խնդրում է դիմել իրենց։

Փաստի առթիվ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում նախապատրաստվում են նյութեր:

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…