Չելիքը հայտարարել է, որ Թուրքիան կփորձի կանխել եվրոպական խորհրդարաններում ցեղասպանության բանաձևերի ընդունումը

Omar Cheliq

 Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) խոսնակ Օմեր Չելիքը կուսակցության նիստից հետո կրկին անդրադարձել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դրա շուրջ ապագա զարգացումներին:

Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյոք Թուրքիան միջոցներ ձեռնարկելու է Բայդենի հայտարարությունից հետո որոշ եվրոպական երկրների խորհրդարանների օրակարգ բերվող ցեղասպանության բանաձևերի ընդունումը կանխելու համար, Չելիքը նշել է, որ իրենք արդեն խոսել են այն մասին, թե «իրավական ու քաղաքական տեսանկյունից ինչքան անհիմն է այդ որոշումը»:

«Դա տարածաշրջանային կարգավորումը խաթարող, հայկական սփյուռքի խաղաթուղթ հանդիսացող որոշում է: Ոչ ոքի ձեռքում չկան եղածը ցեղասպանություն որակելու համար անհրաժեշտ պատմական ու իրավական փաստեր»,- Անկարայի ժխտողական թեզերն է պնդել Չելիքը: 

Նա նաև նշել է, որ 1915-ին տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ Թուրքիան շատ ինքնավստահ դիրքորոշում ունի: Ըստ նրա՝ ցեղասպանության բանաձևերը Թուրքիայի դեմ օգտագործվող քաղաքական ճնշման գործիքներ են:

«Այդ գործիքների դեմ, իհարկե, շարունակում ենք մեր դիվանագիտական ջանքերը:  Շարունակելու ենք պայքարը եվրոպական երկրների խորհրդարանում հնարավոր նոր որոշումների ընդունումը կանխելու նպատակով»,- ընդգծել է Չելիքը:

Վերջինս չի ընդունել Թուրքիայում տարբեր ընդդիմադիր շրջանակների կողմից հնչեցվող մեղադրանքներն առ այն, որ ԱՄՆ-ի նախագահի որոշմանն ընդառաջ իրենց կառավարությունը բավարար միջոցներ չի ձեռնարկել որոշումը կանխելու համար: 

 

ermenihaber.am

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…