Իրանում մարդկանց վրա հաջողությամբ փորձարկել են կորոնավիրուսի դեմ սեփական մշակման պատվաստանյութը

Parskakan patvastanyut

Իրանը մայիսի 5-ին հայտարարել Է մարդկանց վրա կորոնավիրուսի դեմ «Ֆախրա» սեփական պատվաստանյութի հաջող փորձարկման մասին, որն անվանվել Է անցյալ տարի զոհված իրանցի ատոմագետ ֆիզիկոս Մոհսեն Ֆախրիզադեի պատվին: Պատրաստուկի թեստավորման համար որպես կամավոր հանդես Է եկել գիտնականի որդին, հաղորդել Է IRNA գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Մարտ ամսին սկսվել են այդ պատրաստուկի կլինիկական փորձարկումները, որը մշակվել Է Իրանի պաշտպանության նախարարությանը կից հետազոտությունների կենտրոնում, որը գլխավորում Էր Ֆախրիզադեն: Նա սպանվել Է անցյալ տարվա նոյեմբերի 27-ին Թեհրանի նահանգում: Իրանի Մեջլիսի (խորհրդարանի) ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության հանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Աբոլֆազլ Ամույիի խոսքով՝ մահափորձը կազմակերպել են Իսրայելի հատուկ ծառայությունները՝ այլ երկրների հետախուզությունների հնարավոր ներգրավմամբ: Իրանում մշակվել են կորոնավիրուսի դեմ մի քանի սեփական պատվաստանյութեր:

Ապրիլի վերջին սկսվել Է COV Iran Barakat պատրաստուկի փորձարկումների երրորդ (եզրափակիչ) փուլը: Կորոնավիրուսի դեմ պայքարի ազգային կենտրոնակայանի գիտական կոմիտեի ղեկավար Մոստաֆա Գանեիի խոսքով՝ այդ պատվաստանյութին կարող Է օգտագործման համար հավանություն տրվել մայիսին, իսկ սեփական մշակման մյուս պատրաստուկներին՝ եւս 2 – 3 ամիս հետո, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…