Պատերազմից առաջ Օնիկ Գասպարյանը ներկայացրել էր, թե ինչ պետք է արվի, մեծ պլաններ են եղել․ Էդմոն Մարուքյան

Planner

Այն թերությունները, որոնք ունեցել ենք Ապրիլյան պատերազմի ժամանակ, մենք՝ որպես պետություն, չենք վերացրել: Երբ մենք խոսում ենք բանակի և պատերազմի մասին, պետք է հասկանանք, որ բանակը միայնակ չէ պատերազմի մեջ, ամբողջ պետական կառավարման համակարգը պետք է պատրաստ լիներ պատերազմներին: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Էդմոն Մարուքյանը՝ հավելելով, որ Ապրիլյանից հետո ոչ մինչև հեղափոխությունը, ոչ թե հեղափոխությունից հետո մեր պետությունը, պետական համակարգը չի պատրաստվել:

Մարուքյանը հայտնել է, թե ինքը գիտի, որ օրինակ Օնիկ Գասպարյանի մասով մեծ պլաններ են եղել և ներկայացվել է, թե ինչ պետք է արվի, սակայն նշանակումից հետո սկսվել է 44-օրյա պատերազմը, իսկ մեկ ամսվա մեջ հնարավոր չէր շտկել և պետությունը պատրաստել պատերազմի, հետևաբար դիվանագիտական դաշտում պետք է ամեն ինչ արվեր, որպեսզի պատերազմ չսկսվեր:

Պատգամավորի խոսքով՝ տարիներ շարունակ Հայաստանի ներքաղաքական պրոպագանդան եղել է հետևյալը, որ թշնամին հիմարների, անհասկացող, անգետ, թամբալ, կոռումպացված, ոչ մի բանի ունակ մարդկանց խումբ է: Մեզ թմբիրի մեջ են պահել, ասել է Մարուքյանը:

auroranews.am

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ընդդիմադիր պատգամավորը փաստացի ստիպեց իշխող կուսակցության պատգամավորներին հարգել զոհված զինվորների հիշատակը

«Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր դաշինքի պատգամավոր Էդգար Ղազարյանը օգոստոսի 2-ին Ազգային ժողովի առաջին նիստում փաստացի ստիպեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներին հարգել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զոհված պաշտպանների հիշատակը՝ հենց խորհրդարանի…