Առաջին ծալվող iPhone-ը կթողարկվի 2023 թվականին

Iphone

Apple-ը, չգիտես ինչու, չի շտապում յուրացնել նոր տեխնոլոգիաները:

Հայտնի վերլուծաբան Մին-Չի Կուոն նոր զեկույց է հրապարակել Apple-ի ապագա արտադրանքի վերաբերյալ: Ըստ նրա ՝ ճկուն էկրանով առաջին ծալվող iPhone-ը կհայտնվի միայն 2023 թվականին:

Վերլուծաբանն ասում է, որ ծալվող iPhone-ը կստանա 8 դյույմանոց OLED էկրան QHD + լուծաչափով: Չնայած Samsung-ը կլինի ճկուն դիսփլեյների մատակարարը, Apple-ը ցանկանում է բարելավել ծալվող դիզայնը արծաթե նանոալարի միջոցով, որն արդեն օգտագործվել է HomePod խելացի բարձրախոսների էկրանների համար:

Apple-ն ունի նաև արտոնագրերի շարք, որոնք նկարագրում են հնարավոր ծալվող սմարթֆոնի կամ պլանշետի դիզայնը: Օրինակ, ընկերությունն առաջարկում է ծալման գծում օգտագործել գերվառ պիքսելների գոտի։ Երբ սարքը սկսում է թեքվել, այդ պիքսելները միանում են առավելագույնին և բառացիորեն տաքացնում են ծալքը: Այս լուծումը թույլ է տալիս կառուցվածքն ավելի դիմացկուն դարձնել, հատկապես ցածր ջերմաստիճանում, երբ նյութերը սկսում են ավելի վատ թեքվել:

Մին-Չի Կոուն կարծում է, որ Apple-ն ունի բոլոր հնարավորությունները՝ դառնալու ճկուն էկրանների թիվ մեկ արտադրողը, չնայած այն հանգամանքին, որ Samsung-ը երկու տարի զարգանում է այս ոլորտում: Նրա կանխատեսումների համաձայն՝ 2023 թվականին ընկերությունը կարող է թողարկել 15-20 միլիոն ճկուն iPhone: Samsung Galaxy Z Fold 2-ի բեռնափոխադրումների վերաբերյալ ստույգ տեղեկություններ դեռ չկան, բայց սեպտեմբերից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում Counterpoint Research-ի վերլուծաբանները կանխատեսում էին ոչ ավելի, քան 500 հազար սմարթֆոնների շրջանառություն:

168.am

 

Related Posts

Անի Կիրակոսյանը պնդում է՝ իրեն սպառնացել են վարչապետի ընտանիքի հետ կապված խաղային բիզնեսի գաղտնիքներ բացահայտելու համար

«Դիջիթեյն» ընկերության նախկին աշխատակից Անի Կիրակոսյանը, որին ավելի քան ինը տարվա աշխատանքից հետո ապօրինաբար աշխատանքից հեռացրել են, օրերս մեզ հետ կապ է հաստատել Միացյալ Նահանգներից։ Նրա պնդմամբ ընկերության ղեկավարներն ու…

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…