Շատին գյուղում անտառապահը փորձել է սպանել արջին և վնասվածքներ է ստացել

Arjy

 Մայիսի 7-ին՝ ժամը 06:20-ին, հիվանդանոցից ոստիկանության Եղեգնաձորի բաժին հաղորդում էր ստացվել, որ արջի կծած վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել Շատին գյուղի 58-ամյա մի բնակիչ:

Անտառապահ տղամարդը հիվանդանոց մեկնած ոստիկաններին հայտնել էր, որ ժամը 05:30-ի սահմաններում ստուգայց-շրջագայություն է կատարել, որի ժամանակ արջը հարձակվել է իր վրա և պատճառել մարմնական վնասվածք:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ, սակայն, պարզվել է, որ նա ապօրինի որս կատարելու նպատակով գնացել է հանդամաս, այդ ընթացքում ցանկապատված տարածքում գտնվող անասունների վրա արջ է հարձակվել, և 58-ամյա տղամարդը իր օրինական որսորդական ողորկափող հրացանով կրակել է արջի ուղղությամբ, իսկ երբ մոտեցել է արջին, արջը հարձակվել է նրա վրա: Տղամարդը երկրորդ անգամ է կրակել, արջը կրկին հարձակվել է: Ի վերջո, օգնության է հասել տարածքում գտնվող անասնապահը, որը վերցրել է նրա հրացանն ու սպանել արջին:

Հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն:

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…