
Համացանցում տեղեկություն է տարածվում, թե իբր Տավուշի մարզում ադրբեջանական կողմը փորձել է հայկական դիրքեր գրավել։ Գրառման մեջ օգտատերը մինչև անգամ նշել էր, թե ադրբեջանցիները «հրետանի են պատրաստել»՝ անհրաժեշտության դեպքում կիրառելու համար։
«Սահմանային իրավիճակը վերահսկելի է, և որևէ միջադեպ չի արձանագրվել»,- հայտնեցին նախարարությունից։
