ՀՀԿ-ն և «Հայրենիք»-ն ունեն գաղափարական ընդհանրություններ. Շարմազանովը՝ դաշինիքի ձևավորման մասին

Sharmazanov

 Հանրապետական և «Հայրենիք» կուսակցություններն ունեն գաղափարական ընդհանրություններ, ազգային արժեքների ջատագով են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մայիսի 9-ին լրագրողների հետ զրույցում ասաց Հանրապետական կուսակցության անդամ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով «ՀՀԿ-Հայրենիք» դաշինք կազմելուն:

«Մենք գտնում ենք, որ «Հանրապետական-Հայրենիք» դաշինքը կարող է արդյունավետ գործել՝ ազգային պահպանողական դաշտում: Մենք ունենք նաև գաղափարական ընդհանրություններ, երկու կուսակցությունն էլ ազգային արժեքների ջատագով են, Արցախյան հարցում հայանպաստ լուծման կողմնակից են. ուժեղ եկեղեցի, ուժեղ կենտրոնացված պետություն, ուժեղ ազգային ավանդական արժեքներ»,-ասաց Շարմազանովը:

Նա հիշեցրեց, որ «Հայրենիք» կուսակցությունը վերջին 1.5 տարում եղել է բոլոր ընդդիմադիր ջևաչափերում: Շարմազանովը նշեց, որ այսօր Հայաստանի ազգային ընդդիմադիր դաշտում գոնե ինքը չի ճանաչում որևէ քաղաքական ուժի, որը չի համագործակցել Արթուր Վանեցյանի գլխավորված «Հայրենիք» կուսակցության հետ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հանրապետական կուսակցությունը առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է «Հայրենիք» կուսակցության հետ: Արտահերթ խորհրդարանական ընտրությունները Հայաստանում նախատեսվում է անցկացնել հունիսի 20-ին:

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ընդդիմադիր պատգամավորը փաստացի ստիպեց իշխող կուսակցության պատգամավորներին հարգել զոհված զինվորների հիշատակը

«Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր դաշինքի պատգամավոր Էդգար Ղազարյանը օգոստոսի 2-ին Ազգային ժողովի առաջին նիստում փաստացի ստիպեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներին հարգել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զոհված պաշտպանների հիշատակը՝ հենց խորհրդարանի…