Ուզբեկստանը հերքում է երկրում օտարերկրյա բազաների հնարավոր տեղակայման լուրերը

Wallstreet

Ուզբեկստանի պաշտպանության նախարարությունն, ի պատասխան երկրում ամերիկյան ռազմաբազաների հավանական տեղակայման մասին լուրերի, տեղեկացնում է, որ «Ուզբեկստանի պաշտպանական դոկտրինը չի նախատեսում երկրում օտարերկրյա ռազմական բազաների տեղակայում»։

Այս մասին Ուզբեկստանի ՊՆ մամուլի ծառայությունը հայտնել է ռուսական պետական «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը։

Մոտակա ամիսներին Աֆղանստանից ամերիկյան զորքի դուրսբերումից հետո ԱՄՆ-ի՝ Կենտրոնական Ասիայում գտնվող ուժերն ու սպառազինությունը տեղակայելու նոր վայր փնտրելու մասին մայիսի 8-ին գրել է The Wall Street Journal ամսագիրը։ Ամերիկացի անանուն պաշտոնյան ամսագրին հայտնել է, որ այս առումով Միացյալ Նահանգներն առաջնահերթություն է տալիս Ուզբեկստանին ու Տաջիկստանին։ Այս երկրները սահմանակցում են Աֆղանստանին, ինչի շնորհիվ կհեշտանար ԱՄՆ անմիջական միջամտությունն այնտեղ տեղի ունեցող իրադարձություններին։

Սակայն Ռուսաստանի և Չինաստանի ռազմական ներկայությունն ու աճող ազդեցությունը տարածաշրջանում բարդացնում է Կենտրոնական Ասիայում ամերիկյան ռազմաբազաների տեղակայման հարցը։ Աղբյուրը հիշեցրել է, որ Աֆղանստանում պատերազմին իր մասնակցության սկզբում ԱՄՆ-ն արդեն մեկական ռազմաբազա ուներ Ուզբեկստանում և Ղրղզստանում։ Սակայն 2005 թվականին ամերիկացիները լքեցին Ուզբեկստանը, իսկ գրեթե տաս տարի անց՝ Ղրղզստանը։

Նշենք, որ Ուզբեկստանում օտարերկրյա ռազմաբազաների տեղակայման անընդունելիության մասին երկրի ՊՆ-ն հայտարարել էր նաև մայիսի 5-ին՝ կապված մինչև 2025 թվականը Ուզբեկստանի և Ռուսաստանի միջև ռազմական ոլորտում ռազմավարական գործընկերության ծրագրի ստորագրումից հետո տարածված այն լուրերի հետ, թե հնարավոր է ռուսական զորքերի մուտք Ուզբեկստան, ինչպես նաև Ռուսաստանի ռազմական բախումներին Ուզբեկստանի միջամտություն։

Ուզբեկստանի ՊՆ-ն մեջբերել էր երկրի պաշտպանական դոկտրինի 10-րդ կետը, որում ասվում է. «Ուզբեկստանի Հանրապետության քաղաքականությունը պաշտպանության ոլորտում հիմնված է հետևյալ սկզբունքների վրա.

  • իր տարածքում օտարերկրյա ռազմական բազաների և օբյեկտների անընդունելիություն;
  • Զինված ուժերի չմասնակցություն խաղաղապահ գործողություններին և ռազմական բախումներին արտերկրում»։

Հավելենք, որ Ուզբեկստանը մինչև 2012 թվականը «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության» (ՀԱՊԿ) անդամ երկրներից էր։

 

razm.info

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…