Bentley-ն աշխատում է իր առաջին էլեկտրամեքենայի ուղղությամբ, որը ներկայանալու է քրոսովերի տեսքով

Bentley

Շքեղ դասի մեքենաներ արտադրող Bentley բրիտանական ընկերությունը մշակում է իր պատմության մեջ առաջին ալեկտրամեքենան, որը կկառուցվի VW Group-ի Artemis հարթակի հիման վրա:

Ինչպես հաղորդում է Motor.ru-ն՝ վկայակոչելով ընկերության ղեկավար Էդրիան Հոլմարքին, առաջին էլեկտրամեքենան կներկայանա քրոսովերի տեսքով, որը ստեղծվելու է Audi-ի հետ սերտ համագործակցությամբ:

Համագործակցության շրջանակում Audi-ն նույն հարթակի հիման վրա կառուցվող նորագույն էլեկտրամեքենան կներկայացնի 2024 թվականին, իսկ բրիտանական ապրանքանիշն իր նորույթը կներկայացնի 2025 թվականին:

Հոլմարքի խոսքով՝ Bentley-ի գնորդները սկզբնական շրջանում թերահավատորեն էին վերաբերում էլեկտրական ուժային համակարգով զինված մոդելին, սակայն ներկա պահին ընկերության հաճախորդների 39 տոկոսն արդեն պատրաստ է նման մեքենա գնել:

 

ittrend.am

 

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…

Other Story