Անխոս ու լուռ են բոլորը՝ երկրի շարքային քաղաքացուց սկսած մինչև նախագահ․ Սենոր Հասրաթյան

Senor

 Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան էջում գրում է․«Հետաքրքիր է, ինչպիսի <<վայնասուն>> կլիներ հանրային տարբեր շրջանակներում, եթե 1994-ից մինչև 2018 թվականը հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի որևէ հատվածում հակառակորդն իր դիքերն առաջ տար գոնե մի քանի մետր… 2016-ի ապրիլյան քարօրյա պատերազմի արդյունքում, երբ թշնամին հարյուրավոր զոհերի և բազմաքանակ զինտեխնիկայի կորստի գնով շփման գծի հյուսիսում և հարավում առաջացավ ընդամեմը 200-ից 400 մետր խորությամբ, գրանտակեր <<հայրենասերների>> մի ողջ զորաբանակ իր աղմուկ-աղաղակով ու <<քննիչ հանձնաժողովով>> երկիր էին ոտքի հանում… Այսօր խոսք է գնում հակառակորդի կողմից առանց կրակոցի 3-ից 4 կմ խորությամբ տարածք զավթելու մասին, բայց չգիտես ինչու, անխոս ու լուռ են բոլորը՝ երկրի շարքային քաղաքացուց սկսած մինչև նախագահ… Այս ո՞ւր ենք հասել… Միթե՞ այդ մեկ պատահականությունն իզորու է ավերելու այն ամենը, ինչը ձեռք է բերվել բոլորիս համահավաք ջանքերի ու հազարավոր նվիրյալների արյան գնով…»։

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…

Other Story