Ո՞ւր ես, Աննա Հակոբյան, քույրդ ամուսնուդ եղբոր հետ Ջդրդուզում թեյ է խմում ու մուղամ լսում

Ur es

Արցախի ԱԺ «Արդարություն» կուսակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Իմ Շուշիում մեկնարկեց մուղամի փառատոնը. ո՞ւր ես Աննա Հակոբյան, քույրդ ամուսնուդ եղբոր հետ Ջդրդուզում թեյ է խմում ու մուղամ է լսում: Ասեցիր ու արեցիր: Պատերազմի առաջին օրերին եկել, աչքերդ վերուվար անելով, շուրթերդ փքած, մեզ պատմում էիր, որ մեր իրական թշնամին ռուսն է: Անամո՜թ, դաժան կին, մեր թշնամին դու, քո ամուսինն ու Արցախում ձեր կամակատարն է: Դուք պիտի չքվեք, անհետանաք ու այդժամ Հայաստանն ու Արցախն ապագա կունենան, իսկ այդ ապագայում ձեր սերունդների հետքն էլ չի լինելու: Տղաներ, հայը պիտի դեռ արժանանա աչքերը հառել երկինք և ներողություն աղերսել»:

Related Posts

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…