«Ադրբեջանը պետք է հասկանա, որ իր չարագործությունների համար լուրջ հետևանքների առաջ է կանգնելու». Մենենդես

Menendes

  ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը հանդես է եկել հայտարարությամբ՝ անդրադառնալով Սյունիքի մարզ Ադրբեջանի անօրինական ներխուժման մասին հաղորդագրություններին: «Ադրբեջանական զորքերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի խախտումն ագրեսիայի վտանգավոր և անօրինական դրսևորում է, որն ընդգծում է մշտական վտանգը, որի առջև կանգնած է հայ ժողովուրդը։ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանի հետ զրույցից հետո պարզ դարձավ, որ Միացյալ Նահանգներն ու միջազգային հանրությունն ընդհանուր առմամբ պետք է վճռականորեն արձագանքեն այդ ներխուժմանը, որպեսզի Ադրբեջանը հասկանա, որ իր չարագործունեությունների համար լուրջ հետևանքների առաջ է կանգնելու: Կոչ եմ անում Բայդենի վարչակազմին այս հարցով զբաղվել ամենաբարձր մակարդակով՝ հասկացնելով, որ Ադրբեջանը պետք է հարգի Հայաստանի ինքնիշխանությունը, և որ հետագա սպառնալիքներն ու ագրեսիան ուղղակի անընդունելի են»

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…