Պուտինն օպերատիվ հանդիպում կանցկացնի Անվտանգության խորհրդի անդամների հետ

Anvtangutyan xorhurd

Վլադիմիր Պուտինն այսօր օպերատիվ հանդիպում կանցկացնի Ռուսաստանի Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամների հետ,  լրագրողներին հայտնել է մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Այսօր Նախագահի աշխատանքային հանդիպումների օրն է, և օրվա կեսին կլինի Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամների հետ գործնական հանդիպում», — ՏԱՍՍ–ի հաղորդմամբ՝ ասել է նա:

Պեսկովը մանրամասնել է, որ Պուտինը աշխատում է Նովո-Օգարյովոյում և հիշեցրել է, որ Ռուսաստանի ղեկավարն ավելի վաղ հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ:

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…

Other Story