Կգլխատենք նրանց, ովքեր մարտահրավեր կնետեն մեզ. Թուրքիայի նախագահի խորհրդական

g7

Թուրքիայի նախագահի՝ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գլխավոր խորհրդական Մեսութ Հաքը Ջաշընը Անկարա-Վաշինգտոն հարաբերություններում լարվածության սրման ֆոնին անցել է լուրջ սպառնալիքների՝ փոխանցում է Greek City Times պարբերականը:

Նա հայտարարել է՝ «Ամերիկային մեր առաջարկը կրկնում ենք: Հունիսի հանդիպումը (ՆԱՏՕ-ի գագաթնաժողով — խմբ.) մեր սիրելի դաշնակից ԱՄՆ-ին տրված վերջին հնարավորությունն է»:

Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր խորհրդական Մեսութ Հաքը Ջաշընն ավելացրել է, որ Թուրքիան պատրաստվում է Ջո Բայդենի ղեկավարությամբ անցկացվելիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին:

«Մենք պատրաստ ենք գլխատել նրանց, ովքեր մարտահրավեր են նետում մեզ»,-հայտարարել է Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդականը:

Հեղինակ`Մարի Կոստանյան
1lurer.am

Related Posts

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…