Ինչ նախապայմաններ են առաջ քաշել ազերիները. ադրբեջանական լրատվականները մանրամասնում են. Կարեն Հովհաննիսյան

Nakhapaymanner

 Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

 «Ադրբեջանական մեդիա տիրույթում ակտիվորեն շրջանառվում է այն նախապայմանները, որոնք դրվել են Հայաստանի առջև Հայաստանից զորքերը հետ քաշելու դիմաց։

1. Խոսվում է Մեղրիի միջանցքի մասին,

2. Խոսվում է երեք դիրք մեր տարածքում մնալու մասին, ամեն դիրքում 60 հոգի հատուկ նշանակության զորքերից լինելու մասին։

3. Հետ են գնում միայն երկու կիլոմետր, կապ չունի թե երեք կիլոմետր են առաջ եկել, թե երեք ու կես․․․

Եթե ՀՀ-ից պաշտոնապես չհայտարարվի նախապայմանների մասին , ուրեմն սրանց ասածն իրականություն է ։ Որակավորումներ չեմ տալիս, սպասում եմ ՀՀ-ի պաշտոնական հայտարարությանը»։

Related Posts

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…