Ֆինլանդիայում հսկայական ռոբոտ-փոշեկուլ է ստեղծվել, որը 1 լիցքավորմամբ 17 ժամ շարունակ կարող է մաքրել քաղաքի փողոցները

Poshekul

Ֆիննական Trombia Technologies ընկերությունը մշակել է բացօթյա ռոբոտ-փոշեկուլ, որը մայիսին առաջին անգամ սկսել է «աշխատել» Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում:

Այս մասին գրում է New Atlas-ը, նշելով՝ առաջին հերթին, ռոբոտը մաքրել է «Բաանա» հեծանվահրապարակը, այնուհետև շարժվել է Հելսինկիի այլ փողոցներ:

Նշվում է՝ Trombia Free-ն նման է հսկայական ռոբոտ-փոշեկուլի: Սարքավորման երկարությունը հասնում է 3,52, իսկ լայնությունը՝ 2,3 մետրի: Լրացուցիչ խոզանակների տեղադրման դեպքում լայնությունը կարող է հասնել 3 մետրի:

Փոշեկուլը լիցքավորվում է լիթիում-իոնային մարտկոցների միջոցով և մեկ լիցքավորմամբ կարող է մաքրել քաղաքի փողոցները շուրջ 17 ժամ շարունակ:

Ռոբոտը կարող է շարժվել ժամում մինչև 10 կիլոմետր արագությամբ, բայց մաքրության ընթացքում այն կարող է 1 ժամում շարժվել ոչ ավելի քան 6 կիլոմետր:

 

tert.am

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…