Պաղեստինցիներ. «Հայերը մեր ընկերներն են և մենք պատրաստ չենք ընդունելու թուրքերի օգնությունը»

Paghestinciner

Պետախ Տիկվայի իսրայելահայերի «Նաիրի» միության նախագահ Արտյոմ Չերնամորյանը Ermenihaber.am-ի հետ զրույցում մեկնաբանել է պաղեստինաիսրայելական հակամարտության մասին Թուրքիայի արած հայտարարությունները։ Արտյոմ Չերնամորյանը նաև «Իսրայելահայեր» թերթի գլխավոր խմբագիրն է և հավատարմագրված լրագրող Իսրայելում։

Ըստ Չերնամորյանի՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունները շատ բացասական են ընդունվել թե Իսրայելում և թե Պաղեստինում։ Պաղեստինցիները հայտարարել են. «Հայերը մեր ընկերներն են և  պաղեստինաիսրայելական հակամարտությունը մի՛ համեմատեք արցախյան հակամարտության հետ։ Մենք պատրաստ չենք ընդունելու թուրքերի օգնությունը»։ 

«Այս ուղերձը միանշանակ էր,- շեշտում է Չերնամորյանը,- որովհետև  այս տարածաշրջանում հեգեմոն պետությունը Եգիպտոսն է և այն երբեք թույլ չի տա, որ Թուրքիան իր քիթը խոթի արաբաիսրայելական հակամարտության մեջ»։

Կա մի հանգամանք ևս, որի վրա ուշադրություն է հրավիրում իսրայելահայերի «Նաիրի» միության նախագահը։ Թուրքիան Արևելյան Երուսաղեմում հասարակական կազմակերպություններ է ֆինանսավորում և արդեն շատ շենքերի վրա կարելի է տեսնել թուրքական դրոշներ։ 

«Փաստը մնում է փաստ, որ այդ տարածքներում, որոնք բնակեցված են պաղեստինցիներով, Թուրքիան գործում է հասարակական կազմակերպությունների մակարդակով»,-նշեց Չերնամորյանը։

Հիշեցնենք, որ Էրդողանը դատապարտել էր Իսրայելի ռազմագործողությունները պաղեստինցի արաբների դեմ։ Զորակցություն հայտնելով Պաղեստինին՝ Թուրքիայի նախագահը հայտարարել էր, որ լիովին պատրաստ են Պաղեստինին տրամադրել այն ողջ օգնությունը, ինչը Լեռնային Ղարաբաղի պարագայում տրամադրել էին Ադրբեջանին։ 

«Երուսաղեմի հարձակումները ոչ միայն այնտեղի ժողովրդի, այլև Մեքքայում Քաաբայի (Աստծո տան) շուրջը պտտվող, Մեդինայում մարգարեին ներկայացող բոլոր մուսուլմանների խնդիրն է։ Այդ հարձակումները Ստամբուլում, Դիարբեքիրում, Բաղդադում, Կահիրեում, Իսլամաբադում, Ջակարտայում, Կուալա Լումպուրում, Բաքվում ու Սարաևոյում ապրող ամեն մի մուսուլմանի հարցն է»:

Related Posts

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…