ԱՄՆ-ն հրաժարվել է «վիճելի տարածք» ձեւակերպումի՞ց

Suren
 Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար, միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆբ-յան գրառում է արել․
Երեկ, առավոտյան տեղեկացրել էի, որ հայ-ամերիկյան բարձր մակարդակի հեռախոսազրույց է սպասվում: Խոսքը գնում էր Սալիվան-Փաշինյան հեռախոսազրույցի մասին: Այն տեղի ունեցավ երեկ երեկոյան:
Բայդենի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի և Ալիևի հետ:
«Սալիվանը մտահոգություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին լարվածության կապակցությամբ և շեշտել, որ չսահմանահատված սահմանների մոտ ռազմական տեղաշարժերն անպատասխանատու են և սադրիչ: Նա ողջունել է երկու կողմերի միջև ընթացող հաղորդակցությունը և երկու ղեկավարների հանձնառությունը՝ այս հարցը խաղաղ ճանապարհով լուծելու հարցում: Բացի այդ, նա կարևորել է, որ երկու երկրները պետք է պաշտոնական քննարկումներ անցկացնեն՝ իրենց միջազգային սահմանը սահմանազատելու համար:»
Սա պաշտոնական հատվածը՝ ամերիկյան կողմից:
Ստացվում է, որ
1. Կա ուղիղ հաղորդակցություն կողմերի միջև:
2. ԱՄՆ-ն այլևս չի կիրառում disputed «վիճելի, վիճարկելի, վեճի առարկա հանդիսացող (ինչպես կուզեք, թարգմանեք» եզրույթները:
3. Իմ տեղեկություններով Փաշինյանը վերջապես խոսել է նաև 907-րդ բանաձևի մասին, ինչի կարևորության վերաբերյալ բազմիցս խոսել եմ:
4. Փաշինյանը նաև շնորհակալություն է հայտնել Բայդենի կողմից ցեղասպանության ճանաչման համար, ինչի անհրաժեշտության մասին բազմիցս գրել եմ:
5. Հատկանշական է, որ հեռախոսազրույցի ընթացքում Սալիվանն է պրովոկատիվ որակել Ադրբեջանի գործողությունները, ոչ թե Փաշինյանը:

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…