Հավաքական ուժերի օգտագործումը ԽՍՀՄ կազմում եղած ցանկացած պետության դեմ՝ ամենածայրահեղ միջոցն է․ Նիկոլայ Բորդյուժա

Bordyuja

 ՀՀ սուվերեն տարածք Ադրբեջանի զինված ուժերի ներխուժման կապակցությամբ ՀԱՊԿ քայլերի, կառույցի դերակատարման մասին «Նովայա գազետա»-ն զրուցել է 2003-2016թթ-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, գեներալ-գնդապետ Նիկոլայ Բորդյուժայի հետ։

Ներկայացնում ենք հարցազրույցից որոշ հատվածներ։

-Նիկոլայ Նիկոլաևիչ, ինչո՞ւ այս անգամ Հայաստանը ակնհայտ դիմեց ՀԱՊԿ-ին։ Բոլորը հիշում են, որ նրա նախորդ փորձերը, դիմելու ՀԱՊԿ-ին, շատ սառն են ընդունվել։

– Այս դեպքում առաջին անգամ խոսքը գնում է հայկական հողերի մասին, որի պատկանելիությունը ոչ ոք չի վիճարկում։ Ամբողջ միջազգային հանրության կողմից այդ տարածքը դիտարկվում է որպես Հայաստանի սուվերեն տարածք։ Իր կանոնադրության համաձայն՝ ՀԱՊԿ-ը պարտավոր է արձագանքել այնտեղ այլ երկրի զինված ուժերի ներդրման դեպքում։

Միաժամանակ, Հայաստանի իշխանությունները չեն դիմում Ռուսաստանին, այլ հենց ռազմաքաղաքական դաշինքին, որը կոչված է պաշտպանելու անդամ պետությունների անվտանգությունն ու ամբողջականությունը։

-Տեղում բանակցություններ են սկսվել ռուս խաղաղապահների մասնակցությամբ։ Հայաստանի իշխանությունները համարում են, որ հակամարտությունը լուծված չէ, քանի դեռ վերջին զինվորը դուրս չի բերվել։ Բայց բանակցությունները, այնուամենայնիվ, բերեցին ադրբեջանական զորքերի ոչ արագ դուրսբերմանը։ Դա տեղի է ունեցել երեկ ու շարունակվում է այսօր։ Չնայած պաշտոնական քաղաքական գործընթացները դեռ չեն սկսվել։

– Ե՛վ երեկ, և՛ այսօր դա տեղի է ունենում Ռուսաստանի ակտիվ միջնորդությամբ։ Հիշենք մեր նախագահի ու ԱԳ նախարարի զրույցները հակամարտող կողմերի ղեկավարների հետ։ Դա ոչ այլ ինչ է, քան ՀԱՊԿ անդամ պետություններից մեկի միջնորդական գործունեություն։ Եվ ոչ թե անդամներից մեկի, այլ ՀԱՊԿ-ի համար համակարգաստեղծ պետության։

-Այսինքն , չսպասեցին, որ թղթերը հասնեն Դուշանբե և այնտեղից կազմակերպության քարտուղարություն։

– Սա նախկինում էլ է եղել։ Կարող եմ հիշեցնել Օշեի դեպքերը։ Մենք միաժամանակ պատրաստվում էինք Անվտանգության խորհրդի քարտուղարների նիստին՝ քննարկելու Ղրղզստանի հարավում տիրող իրավիճակը, իսկ լիազոր քարտուղարության օպերատիվ խմբերը և Ռուսաստանի ներկայացուցիչներն արդեն տեղում էին աշխատում:

Այդպիսին էր նաև իրավիճակը 2014թ-ին՝ Ղրղզստանի ու Տաջիկստանի միջև առաջին հակամարտության ժամանակ։

Այնտեղ նույնիսկ հասավ ականանետային բախումների։ Ես նախագահ Պուտինի հանձնարարությամբ տեղում զբաղվում էի զորքերի դուրսբերմամբ ու իրավիճակի կարգավորմամբ։

Արդյունքում, բացվեցին սահմանները, վերականգնվեցին տրանսպորտային կապերը, պատրաստվեց և ստորագրվեց համատեղ արձանագրություն, որը նախատեսում էր սահմանային համատեղ պարեկություն, միջադեպի համատեղ հետաքննություն, սահմանների դեմարկացիայի աշխատանքների ակտիվացում և այլն:

Թարգմանությունը՝ factor.am-ի։

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…

Other Story