Պետք է կանխել իրադրության հետագա բարդացումը, բայց ոչ նոր զիջումների, պատվազրկության հաշվին. Տիգրան Աբրահամյան

Kankhum

«Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«ՊՆ-ն հաղորդում է, որ Ադրբեջանը խախտել է ձեռք բերված պայմանավորվածությունները և հրաժարվել ներկայանալ իրադրության հանգուցալուծմանն ուղղված բանակցություններին։

Մի բան արդեն հստակ է՝ ստեղծված լարված իրադրության, նոր սադրանքների, նոր էսկալացիայի հրահրման առումով շահագրգիռ սուբյեկտները քիչ չեն։

Մյուս կողմից՝ տեսանելի է, որ Իրանն ու ՌԴ-ն իրադրության հետագա սրումը համարում են իրենց կենսական շահերին հակասող և այս ուղղությամբ սպասելի ակտիվություն են դրսևորում, որի նպատակը լայնամասշտաբ ռազմական գործողությունների կանխումն է։

Հատկապես այս երկրների հետ մեծ աշխատանք կա տանելու և ընդհանուր մոտեցումները առավելագույնս համադրելու խնդիր։

Նպատակը մեկն է՝ կանխել իրադրության հետագա բարդացումը։

Բայց դա չպետք է լինի մեր նոր զիջումների, պատվազրկության և կորուստների հաշվին»։

Related Posts

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…