Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում կբացվի «Արմաթ» լաբորատորիաներից առաջինը, որտեղ 15-18 տարեկան երիտասարդները կսովորեն ԱԹՍ-ներ պատրաստել

sts

 Հունիսին Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում կբացվի «Արմաթ» լաբորատորիաներից առաջինը, որտեղ 15-18 տարեկան երիտասարդները կսովորեն ԱԹՍ-ներ պատրաստել։ Տեղեկությունը «Սպուտնիկ Արմենիա»-ի հետ զրույցում հայտնել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Րաֆֆի Քասարջյանը։ 

«Ուսումնական ծրագիրը, որով դասընթացներն անցկացվելու են, մենք վերամշակել ենք և ավելի ժամանակակից դարձրել, սարքավորումներն էլ ենք թարմացրել։ Արդեն 12 խմբավար ենք վերապատրաստել»,- ասել է նա։ 
    Նրա խոսքով` սարքավորումների առաջին խմբաքանակն արդեն Հայաստանում է։ Եթե դրանք համապատասխանեն անհրաժեշտ պահանջներին, ավելի մեծ խմբաքանակ կներկրեն. նախատեսում են առաջիկա 3 ամիսներին ևս 7-8 նմանատիպ լաբորատորիա բացել։ 

«Արմաթ» լաբորատորիաները հիմնականում բացվելու են Հայաստանի մարզկենտրոններում և մեծ քաղաքներում, բայց դրանք հասանելի են լինելու նաև մոտակա համայնքների սաների համար»,- նշել է Քասարջյանը։ 

Ծրագրի առաջին 8 լաբորատորիաները բացվելու են մասնավոր հատվածի` Կարեն Վարդանյանի անվան հիմնադրամի, տարբեր անհատների և կազմակերպությունների կողմից տրամադրված նվիրատվությունների շնորհիվ։ Ծրագրի հեղինակներն այժմ կառավարության հետ քննարկում են մնացած լաբորատորիաների բացման նպատակով ֆինանսական աջակցություն ստանալու հարցը։ 

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…