Զգուշացնում եմ, հետո չասեք, թե ոչ մի մասնագետ չի բարձրաձայնել․ ռազմական փորձագետ

zgushacum

  Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը տեղեկացնում է.  «ՀՀ իշխանությունը, թեկուզ ԺՊ կարգավիճակով, պետք է փոփոխություն մտցնի հանրության հետ աշխատելու իր մոտեցումներում։

Գեղարքունիքի և Սյունիքի մարզպետներին պետք է հանձնարարել, որ այլևս և ոչ մի դեպքում չթաքցնեն այն, ինչն իրականում կա, պետք է շտապ աշխատեն նրա վրա, որ վերականգնեն հավատը պաշտոնական հաղորդագրությունների նկատմամբ, այլապես գնալով ավելի է մեծանում հավատը թշնամու տարածած նյութերի նկատմամբ։

Իսկ ամենապատասխանատու ժամանակաշրջանում թշնամին կարող է մի այնպիսի սուտ հրապարակել, որ հազար հերքումով չկարողանանք դեմն առնել ու դա ճակատագրական լինի։ Ուշքի եկեք, ազնիվ եղեք, ճշտախոս եղեք, և հերքող քաղաքականության վերջը տվեք։

Ես , որպես մեծ լսարան ունեցող օգտատեր, պատրաստ եմ համագործակցել , միայն թե ազնիվ եղեք, ճիշտն ասեք, որքան էլ այն ցավոտ լինի, որքան էլ այն ձեր ներքին քաղաքական կյանքին վնաս հասցնի, միևնույն ճիշտն ասեք, այլապես ամենապատասխանատու և վճռորոշ պահին կարող ենք դառնալ տեղեկատվության զոհը։ Թշնամու մեկ հայտարարությունը կարող է մեկ Սմերչի դեր ունենալ, զգուշացնում եմ, հետո չասեք, թե ոչ մի մասնագետ չի բարձրաձայնել․․․»

Related Posts

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…