ՄԻԵԴ-ը բավարարել է Ալեքսանդր Լապշինի հայցն ընդդեմ Բաքվի

Lapshin
 Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել է բլոգեր Ալեքսանդր Լապշինի հայցն ընդդեմ Ադրբեջանի: Այդ մասին բլոգերը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում:
Լապշինը դիմել էր ՄԻԵԴ՝ իր նկատմամբ Բաքվի բանտում սպանության փորձ կատարելու և դաժան խոշտանգումներ իրականացնելու մեղադրանքով: Եվրադատարանն Ադրբեջանին պարտավորեցրել է Լապշինին վճարել 30.000 եվրո փոխհատուցում:
Ալեքսանդր Լապշինն Ադրբեջանի հարցումից հետո 2016 թ. դեկտեմբերին ձերբակալվել էր Մինսկում և փոխադրվել Բաքու: Դատարանը նրան մեղավոր է ճանաչել 2011 և 2012 թթ. Արցախ այցելելու համար և դատապարտել ազատազրկման: Միջազգային հանրության, իրավապաշտպան կազմակերպությունների, Իսրայելի, ՌԴ բարձրացրած աղմուկից և գործադրած ջանքերից հետո 2017 թ. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել է Ալեքսանդր Լապշինին ներում շնորհելու հրամանը: 

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…

Other Story