Իշխանությունը պատերազմի ժամանակ 44 օր ստում և մանիպուլացնում էր ժողովրդին՝ հավաստիացնելով, թե հաղթում ենք, բայց վերջում պարզվեց, որ ոչ միայն չենք հաղթում, այլև ջախջախվում և պարտվում ենք. Էդմոն Մարուքյան

Ishxanutyan masin
 Իշխանությունը պատերազմի ժամանակ 44 օր ստում և մանիպուլացնում էր ժողովրդին՝ հավաստիացնելով, թե հաղթում ենք, բայց վերջում պարզվեց, որ ոչ միայն չենք հաղթում, այլև ջախջախվում և պարտվում ենք։
Իշխանությունը ժողովրդին հավաստիացնում էր, թե առանց քաղաքացիների կարծիքը հաշվի առնելու Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ որևէ որոշում չի կարող կայացվել, բայց վերջում պարզ դարձավ, որ երկրի վարչապետը, քողարկված կերպով, բոլորից և նույնիսկ իր թիմակիցներից ծածուկ փաստաթուղթ է ստորագրել։
Իսկ ի՞նչ է կատարվում հիմա։ Ոչ ոք չգիտի։ Պատերազմից դասեր չքաղած իշխանությունը վերստին ստվերային բանակցությունների մեջ է և նորից ժողովրդին չի տեղեկացնում իրեն սպասող ճակատագրի մասին։ Մարդիկ անորոշության և չիմացության մեջ են. Սյունիքի, Գեղարքունիքի, Տավուշի, Վայոց Ձորի և Արարատի մարզերի բնակիչները չգիտեն, թե ինչ կարող է վաղը իրենց հետ պատահել։
Վարչապետի ԺՊ Նիկոլ Փաշինյանին և կառավարող թիմի ներկայացուցիչներին հորդորում եմ խոսել ժողովրդի հետ և մանրամասն բացատրել իրերի իրական դասավորությունն ու ընթացքը։ Չստել և ոչինչ չթաքցնել, ստվերային պայմանավորվածությունների չգնալ և ժողովրդի մեջքի հետևում վիճահարույց փաստաթղթերի տակ չստորագրել։
Խնդրի խորությունը կրկնապատկվում է հատկապես այն հանգամանքով պայմանավորված, որ Նիկոլ Փաշինյանն ընդամենը վարչապետի պաշտոնակատարի կարգավիճակ ունի, իսկ պաշտոնակատարը չի կարող իրեն գործունեության անսահման և անվերահսկելի ազատություններ տալ, հատկապես պետության համար ճակատագրական հարցերում։

Related Posts

Հայկ Սարգսյանի գործողությունները և դրանց սահմանները․ որտեղ է գծվում թույլատրելիի սահմանը

Սեպտեմբերի 1-ին, 2025 թվականին, Երևանում անցկացվող միջոցառման ընթացքում լրագրողները նկատել են Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Սարգսյանին և Էդգար Եղիկյանին՝ միասին։ Լրագրողները մոտեցել են և հարց ուղղել նրանց միջև կապի վերաբերյալ։…

Սերժ Սարգսյանն ընդունել է Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահի գլխավորած պատվիրակությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բյումանի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին Ազգային խորհրդի ղեկավարի տեղակալները, խորհրդարանում ներկայացված բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները: Ողջունելով հյուրերին՝…

Other Story