Տասնութ անձի կեղծ տեղեկանքներ են տրամադրվել

Keghc

 ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է համատիրության նախագահի կողմից փաստաթղթեր կեղծելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործից անջատված մասով նախաքննությունը:

Քննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ Վանաձոր քաղաքի «Մուշ» համատիրության նախագահը, 2019թ. ընթացքում իրավունք վերապահող, պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող ձևաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ լրացնելով, ստորագրել, համատիրության կնիքով կնքել և 18 անձի տրամադրել է փաստացի բնակության վերաբերյալ կեղծ տեղեկանքներ, որոնք վերջիններս ներկայացրել են ՀՀ ճանապարհային ոստիկանության Վանաձորի հաշվառման քննական բաժանմունք ու դրանց հիման վրա իրենց անվամբ  հաշվառել ավտոմեքենաներ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ համատիրության նախագահին մեղադրանք է առաջադրվել՝ միասնական դիտավորությամբ, շարունակաբար, այլ անձանց կողմից օգտագործելու նպատակով, իրավունք վերապահող պաշտոնական փաստաթղթեր՝ փաստացի բնակության վերաբերյալ տեղեկանքներ, կեղծելու համար:

Համատիրության նախագահի վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթ, հայտարարվել նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Կեղծ տեղեկանքներն ստացած 18 անձանց մասով նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…

Other Story