Մարիխուանա, դեղահաբեր ու բջջային հեռախոսի մասեր․ փաթեթի մուտքը ՔԿՀ կանխվել է

QKH

 Սույն թվականի մայիսի 20-ին՝ ժամը 23:20-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի պահակետերից մեկի ծառայողից ահազանգ է ստացվել այն մասին, որ 2-րդ մասնաշենքի հետնամասում նկատվում է դատապարտյալի շարժ: Ահազանգից անմիջապես հետո ծառայողները ներկայացել են նշված վայր, սակայն ոչ մեկի չեն հայտնաբերել: Տարածքում իրականացնելով մանրակրկիտ զննություն՝ հայտնաբերել են կպչուն ժապավենով պարուրված 2 փաթեթ: Այս մասին տեղեկացնում է ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժինը։

Փաթեթներից մեկում առկա են եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 5,9 և 2,9 գրամ քաշերով, ինչպես նաև հաշիշին նմանվող, 16 գրամ քաշով առանձնացված զանգվածներ, բջջային հեռախոս, USB լար: Մյուսում հայտնաբերվել են մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 22,7 և 0,9 գրամ քաշերով դեղնականաչավուն, առանձնացված զանգվածներ, թմրամիջոց հանդիսացող և սուբուտեքս հիշեցնող «B 8» մակնշմամբ 1 դեղահաբ, 4 ամբողջական և 1 կոտրված ապակյա դատարկ գլանակներ, ինչպես նաև մեկական բջջային հեռախոս, USB լար, ականջակալ և բջջային հեռախոսի ստեղնաշարի դետալներ: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: 

Related Posts

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…