«ՀԱՊԿ» կոչվածը վաղուց է փուչիկ․ ակցիա ՌԴ դեսպանատան մոտ (տեսանյութ)

HAPK

 Արցախից տեղահանված մի քանի քաղաքացիներ այսօր «ՀԱՊԿ» գրությամբ փուչիկներով հավաքվել էին Ռուսաստանի դեսպանատան մոտ՝ պահանջելով ՀԱՊԿ-ից կատարել իր պարտավորությունները։

«Այն, որ «ՀԱՊԿ» կոչվածը վաղուց է փուչիկ, դրա մասին խոսել ենք։ Փուչիկ է այն առումով, որ ՀԱՊԿ-ը չի ծառայելու իր ստեղծման ժամանակ կանոնադրական նպատակներին և խնդիրներին։ Թուրքիան վաղուց է ներխուժել Ռուսաստան, Ղազախստան, Ղրղզստան, Բելառուս։ Բնականաբար ստացվում է՝ ՀԱՊԿ-ին կարելի է կոչել Թուրքիայի շահերը սպասարկող ալյանս»,-դեսպանատան մոտ լրագրողների հետ զրույցում ասում է «Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի» համակարգող Մարիամ Ավագյանը։

Բանախոսը նշում է՝ ՀԱՊԿ-ում Հայաստանը անելիք չունի, որովհետև ցեղասպան Թուրքիան մխրճվում է ամենուր․ «Դեսպանին ուղղված մեր դիմումում հիշեցնում ենք, որ քանի որ Ռուսաստանը այնքան թույլ է, որ նրա նախագահը չի կարողանում դառնալ երաշխավոր և կասեցնել Ադրբեջանի վերահսկողության ներքո հայտնված «ռազմակալված» տարածքներում մշակութային ցեղասպանությունը, ապա տեղեկացնում ենք, որ մենք նամակով դիմում ենք Ռուսաստանին և ՄԱԿ-ին, որպեսզի նրանք ստեղծեն գործող մեխանիզմներ, որով կկարողանան կասեցնել մշակութային ցեղասպանությունը»։

Տիկին Ավագյանը հայտնեց նաև, որ դեսպանին ուղղված նամակի հաջորդ կետով հայտնել են, որ դիմում են միջազգային կառույցներին հայ ռազմագերիներին վերադարձնելու մեխանիզմ ստեղծելու համար։

Ակցիայի գաղափարի հեղինակ Արմինե Խանյանն էլ հիշեցրեց՝ Ադրբեջանը զինված ներխուժել է ՀՀ տարածք, իսկ ՀԱՊԿ-ը միայն հայտարարություններ է անում, փոխարենը կատարի հստակ քայլեր։

«Եթե դուք չկատարեք ձեր պարտավորությունները Հայաստանի առջև, դուք ուղղակի փուչիկ եք»,-նշեց Խանյանը։

Վերջում ակցիայի մասնակիցները ՌԴ դեսպանատան մոտ ՀԱՊԿ գրությամբ փուչիկներ փայթեցրին՝ հիշեցնելով, որ ՀԱՊԿ-ը չի կատարոմ իր պարտավորությունները։

Related Posts

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…