Թիմակիցներիս հանդեպ շինծու հետապնդման որևէ դեպք մոռացության չի մատնվելու․ Քոչարյան

Chi nervelu

 ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջին համար Ռոբերտ Քոչարյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է․ 

«Արդեն մի քանի օր է՝ ինձ տեղեկություններ են հասնում, որ իմ թիմակիցների հանդեպ առանձին տեղերում իրավապահ համակարգի կողմից ճնշումներ են սկսվել։

Ես կարող եմ ներել իմ հանդեպ թույլ տրված ապօրինությունները և անարդարությունը՝ հանուն պարտության էջը փակելու գաղափարի, հանուն ազգային համերաշխության։ Բայց ուզում եմ զգուշացնել, որ թիմակիցներիս հանդեպ շինծու հետապնդման որևէ դեպք մոռացության չի մատնվելու ու չի ներվելու։

Վստահեցնում եմ, որ անօրինականություն թույլ տված ցանկացած պաշտոնյա շատ շուտով պատասխան է տալու օրենքի առաջ»։

Related Posts

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…

Դավթաշենում ջրի խողովակը վնասվել է եւ ջուրը բարձր ճնշմամբ լցվել նկուղ. 25 տոննա ջուր է հեռացվել

Օգոստոսի 1-ին՝ ժամը 05։37-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 4-րդ թաղամասի շենքերից մեկի նկուղ ջուր է լցվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ…