Մակրոնն առաջարկել է արմատապես փոխել Ռուսաստանի հանդեպ քաղաքականությունը

Makron

 Եվրամիությունը պետք է արմատապես փոխի Ռուսաստանի ու Բելառուսի հանդեպ իր մոտեցումը, քանի որ պատժամիջոցների ներկայիս մոտեցումն արդյունք չի տալիս։ Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովի ավարտից հետո նման կարծիք է հայտնել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։ Ֆրանսիայի ղեկավարի խոսքով՝ փակուղի մտած իրավիճակին որպես պատասխան փուլ առ փուլ պատժամիջոց կիրառելու քաղաքականությունն այլևս արդյունավետ չէ։ «Եվրամիությունը պետք է ինքն իրեն հարց տա, թե ինչ տեսք կարող են ունենալ ավելի գործուն պատասխանները»,- ընդգծել է Մակրոնը։ Ըստ նրա՝ Ռուսաստանի հանդեպ քաղաքականության հարցում եվրոպացիներին անհրաժեշտ են «կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ ռազմավարություններ», որոնք պետք է քննարկվեն մինչ ԵՄ հաջորդ գագաթաժողովը, որը նախատեսված է հունիսի 24-25-ին: Այս պահին Եվրահանձնաժողովը, ինչպես նաև ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ջոզեպ Բորելը, պետք է ԵՄ խորհրդի անունից պատրաստեն զեկույց Ռուսաստանի հետ հարաբերությունների տարբերակների վերաբերյալ, համաձայն ԵՄ մայիսյան գագաթաժողովի կոմյունիկեի նախագծի:  

Տաթև Ֆռանգյան

© factor.am

Related Posts

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…

Դավթաշենում ջրի խողովակը վնասվել է եւ ջուրը բարձր ճնշմամբ լցվել նկուղ. 25 տոննա ջուր է հեռացվել

Օգոստոսի 1-ին՝ ժամը 05։37-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 4-րդ թաղամասի շենքերից մեկի նկուղ ջուր է լցվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ…