«Թուրքերը հասկանում են, որ քիչ ժամանակ ունեն և գործում են «երկաթը տաք-տաք ծեծիր, քանի դեռ Փաշինյանն է» սկզբունքով». Գաբրիելյանով

Gabrielyanov

Ռուսաստանաբնակ մեդիամագնատ և հրատարակիչ Արամ Գաբրիելյանովն իր թելեգրամյան ալիքում գրառում է արել ՀՀ-ում և երկրի սահմաններին ծավալվող իրադարձությունների վերաբերյալ: Ստորև ներկայացնում ենք նրա գրառումը. 
 
«Շատերն ինձ հարցնում են ՝ ի՞նչ է կատարվում հիմա Հայաստանում: Ինչո՞ւ  է այսպիսի խառնաշփոթ: 
Նախ, քաղաքական դաշտում երեք խաղացողներ են: Գլխավորը Ռուսաստանն է: Երկրորդ խաղացողը Թուրքիա-Ադրբեջանն է: Երրորդը` Հայաստանը: 

Թուրքերը հասկանում են, որ քիչ ժամանակ ունեն և գործում են երկաթը տաք-տաք ծեծիր, քանի դեռ Փաշինյանն է սկզբունքով: Նախագահ Ալիևը շատ լավ հիշում է Էլչիբեյի ժամանակը: Եվ նա հասկանում է, որ Քոչարյանը շատ արագ կարգի կբերի Հայաստանը, կառավարությունն ու բանակը: Ճիշտ այնպես, ինչպես Իլհամի հայրը կարգուկանոն հաստատեց իշխանության վերադառնալուց հետո: 

Ալիևը հասկանում է Քոչարյանի ուժը: Դա նրա գլխում  է դեռ երիտասարդ տարիքից: 

Ռուսաստանը, ինչպես միշտ, կձգի մինչև վերջին պահը` հատկապես որ Կրեմլի շրջապատում շատ ադրբեջանամետ բավականաչափ ուժեր կան, որոնց ընդհանրապես պետք չէ Քոչարյանի գալը:  Կրեմլում Քոչարյանն ունի մեկ ընկեր և դաշնակից, որը հենց ինքը Կրեմլն է՝ Պուտինը: Ալիևը հասկանում է, որ Պուտինը, իր սկզբունքների համաձայն, երբեք չի հանձնում իր ընկերներին, ուստի Իլհամը շատ է շտապում: 

Ի՞նչ է լինելու հետո:  Փաշինյանը թքած ունի Հայաստանի ու նրա ժողովրդի վրա, նա վախենում է այն բացահայտումներից, որոնք հաջորդելու են անմիջապես իր իշխանության կորստից հետո: Հետևաբար, Նիկոլը կգնա ամեն ինչի, տարածքների հանձնման, ցանկացած բանի: Պետք չէ լսել նրա դատարկախոսությունը:Նա ինչպես շնչում է, այնպես էլ ստում է: Հայաստանը մեկ հնարավորություն ունի ՝ դիմադրել, հակադրվել, ճնշում գործադրել իշխանությունների ու Փաշինյանի վրա, որպեսզի նա չհամարձակվի ինչ-որ բան տալ ու ստորագրել: Եվ բացատրել ապուշ կտրած հայերին, որ ազգի ճակատագիրը կորոշվի հունիսի 20-ին: Ա՛զգ կամ` մա՛հ»:  

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…