ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է Երևանի Կենտրոն, Նորք-Մարաշ և Արաբկիր համայնքների քաղաքացիների, «Հայաստան» դաշինքի ակտիվի հետ

Handipum
 ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը և դաշինքի մաս կազմող «Վերածնվող Հայաստան» կուսակցությայն նախագահ Վահե Հակոբյանը այսօր՝ մայիսի 27-ին Երևանում հանդիպեցին Երևանի Կենտրոն, Նորք-Մարաշ և Արաբկիր համայնքների քաղաքացիների և դաշինքի՝ մայրաքաղաքի ակտիվի հետ։
Նախագահ Քոչարյանը հիշեցրեց հետհաշվարկի մասին՝ նշելով, որ այս իշխանությանը մնացել է 24 օր։ Նա շնորհակալություն հայտնեց ներկաներին «Հայաստան» դաշինքի աշխատանքներում ներգրավվելու համար։ «Վստահ եմ, որ ձեզ բոլորի վրա կարող է ճնշում լինել, բայց մենք պետք է վճռական լինենք։ Այսօր քննարկելու ենք այն հարցերը, թե ինչպես ենք մեր թեզերը և մեսիջները տեղ հասցնելու ընտրողներին, որպեսզի փոխենք այս իշխանությանը։ Երկուստեք պետք է վստահ լինենք, որ դուք կստանաք ձեզ անհանգստացնող բոլոր հարցերի պատասխանը, իսկ մենք վստահ լինենք, որ ունենք ուժեղ թիմ, որը պատրաստ է մեզ աջակցել հաջողության հասնելու համար», — ասաց նախագահ Քոչարյանը։
Վահե Հակոբյանն ընդգծեց, որ հայ զնիվորներին գերեվարելու այսօրվա տխուր լուրը ևս մեկ անգամ փաստում է, թե ուր է տանում մեզ այս իշխանությունը։ «Անհրաժեշտ է արագ արձագանքել բոլոր իրավիճակներին, մանավանդ որ գյուղական համայնքներում ոչ բոլոր լրատվամիջոցներն են հասանելի»,- եզրափակեց Հակոբյանը։
Հանդիպմանը հատուկ ուշադրություն դարձվեց ՀՀ սահմանների անվտանգության և ռազմաարդյունաբերության զարգացման հարցերին։

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ընդդիմադիր պատգամավորը փաստացի ստիպեց իշխող կուսակցության պատգամավորներին հարգել զոհված զինվորների հիշատակը

«Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր դաշինքի պատգամավոր Էդգար Ղազարյանը օգոստոսի 2-ին Ազգային ժողովի առաջին նիստում փաստացի ստիպեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներին հարգել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զոհված պաշտպանների հիշատակը՝ հենց խորհրդարանի…