Դատարանը բավարարել է Սերժ Սարգսյանի եղբոր հայցադիմումն ընդդեմ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի

Haycadimum

 ՀՀ վարչական դատարանը՝ դատավոր Անի Հարությունյանի նախագահությամբ, բավարարել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր, ՀՀ նախկին դեսպան Լյովա Սարգսյանի հայցադիմումն ընդդեմ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատական-տեղեկատվական համակարգից։

Լյովա Սարգսյանը 2019 թվականի մայիս ամսին դատական հայց էր ներկայացրել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի դեմ՝ բողոքարկելով վերջինիս թիվ ՎԻՎ/04/2019 որոշումը

Ըստ այդ որոշման՝ Սարգսյանը «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված ժամկետներում Բարձրաստիճան պաշտոնատար անձանց հանձնաժողովին չի ներկայացրել 2018 թվականի պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների եւ փոխկապակցված անձանց հայտարարագիրը: Առերեւույթ իրավախախտման առնչությամբ Հանձնաժողովի կողմից կազմվել էր արձանագրություն, Լեւոն Սարգսյանը ծանուցվել էր գործի քննության օրվա եւ ժամի մասին, սակայն չէր ներկայացել Հանձնաժողով, եւ գործի քննությունն ընթացել էր առանց նրա:

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը որոշել էր Սարգսյանի նկատմամբ կիրառել «նախազգուշացում» վարչական տույժը:

Դատարանն, ուսումնասիրելով վարչական վարույթի նյութերը, արձանագրել է, որ վիճարկվող որոշման կայացմամբ խախտվել է նշված ակտի կայացմանն ուղղված վարչական վարույթի ընթացքում Հայցվորի լսված լինելու իրավունքի պատշաճ իրացումը:

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…