Պատգամավորի թեկնածուները հայերենի թեստ են հանձնել. 5-ից 1-ն է հաղթահարել թեստավորման փուլը

Patgamavorner

 Մայիսի 30-ին Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու առաջադրվել ցանկացող 5 քաղաքացի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում հայերենի իմացության ստուգման թեստ է հանձնել:

«5 հոգուց մեկը հիվանդ էր, չի ներկայացել, 4-ից էլ 1-ն է հաղթահարել  թեստավորման փուլը»,- 168.am–ի հետ զրույցում հայտնեց ՀՀ ԿԳՄՍ նախարարի մամուլի խոսնակ Գեղամ Մելիքբեկյանը։

ԿԳՄՍ նախարարի խոսնակը շեշտեց՝ հայերենի թեստ հանձնում են հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող ավարտական փաստաթղթի բացակայության դեպքում:

Գեղամ Մելիքբեկյանից հետաքրքրվեցինք, թե ովքե՞րն են պատգամավորի վերը նշված 5 թեկնածուները, ո՞ր կուսակցությունից են, սակայն նա ասաց, որ անձնական տվյալ է, չեն կարող հայտնել, միայն թեկնածուների գրավոր համաձայնության դեպքում է հնարավոր անուններ հրապարակել:

ԿԸՀ խոսնակՀերմինե Հարությունյանն էլ հայտնեց, որ հայերենի թեստ չեն հանձնում պատգամավորի այն թեկնածուները, ովքեր ավարտել են ՀՀ բուհերից մեկը, և դա հանձնաժողովը համարում է իբրև հայոց լեզվի իմացությունը հավաստող փաստաթուղթ:

Դիտարկմանը, այսինքն՝ այլ երկրում սովորած անձի՞նք են թեստ հանձնելու, ԿԸՀ խոսնակը պատասխանեց.

«Ոչ, տարբեր պատճառներ կարող են լինել, թե ինչու այս կամ այն անձը չունի այդ վկայականը կամ տեղեկանքը»:

ԿԳՄՍ նախարարի խոսնակն էլ նկատեց՝ միգուցե մարդը դիպլոմն է կորցրել, և այլն, տարբեր խնդիրներ կարող են լինել:

Հավելենք, որ հարցաշարը կազմված է երեք բաժիններից՝ ուղղագրություն (35%), ուղղախոսություն (35%) և Բառագիտություն (30%):

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…