Քուրդ զինյալ. «Լուրջ հարվածներ ենք հասցնելու Թուրքիային և վերջինիս աջակիցներին»

zinyal

 «Ժողովրդական պաշտպանական ուժեր» (HPG-ԺՊՈՒ) քրդական խմբավորման զինյալները պատրաստվում են լուրջ հարվածներ հասցնել Թուրքիային և վերջինիս աջակիցներին: Այս մասին հայտնել է HPG-ի զինյալներից Դիլգեշ Ֆարքինը: 

Ֆարքինը, անդրադառնալով Թուրքիայում ցմահ ազատազրկված քուրդ առաջնորդ Աբդուլլահ Օջալանի մեկուսացման թեմային, նշել է. «Թուրքիայի իշխանությունները, Օջալանին մեկուսացնելով, ցանկանում են կտրել նրա կապը հասարակության հետ: Այդ պատճառով թուրքական պետությունը էլ ավելի է սաստկացնում իր հարձակումները»: 

Նրա խոսքով՝ պատճառը նաև այն է, որ Օջալանը Մերձավոր Արևելքում և ողջ աշխարհում «մարդկության ձայնն ու պատիվն է»:

Թուրքական իշխանությունների ֆաշիստական հարձակումների դեմ, ըստ Ֆարքինի, համընդհանուր դիմակայություն է պետք: 

«Մենք դիմակայությամբ կարող ենք հաջողության հասնել: Թուրքական պետությունը 4 րոպեանոց հեռախոսազանգով ցանկացավ խափանել քուրդ ժողովրդի պայքարը, սակայն մենք էլ ավելի ենք ուժեղացնելու մեր պայքարն ընդդեմ թշնամու»։

ermenihaber.am

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…