5-ՐԴ ՄԱՀԱՓՈՐՁԸ. ՍՊԱՆՎԵԼ Է ՆՐԱ ՀԵՏ ԱՅԴ ՊԱՀԻՆ ԵՂԱԾ ՄԱՐԴԸ. ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆ

Abovhocumyan pog

ԱՄՆ-ում բնակվող լրագրող Գոհար Վեզիրյանը գրել է.

«5-րդ մահափորձը։ 2018 թ. հոկտեմբերին Գլենդել քաղաքում մահափորձի ենթարկվեց Ռաֆայել Մարդոյանը՝ Քյավառցի Ռաֆոն: Կրակոցներն արձակվել էին Մարդոյանի կրծքավանդակի ուղղությամբ:

Վերջինիս վիրավոր ու ծանր վիճակում արագորեն տեղափոխել էին Բևերլի Հիլզի հիվանդանոցներից մեկը: Ռաֆայել Մարդոյանի ողջ մնալը բժիշկները հրաշք համարեցին, որովհետև հրազենից արձակված կրակոցները միլիմետրի տարբերությամբ էին շրջանցել Մարդոյանի սրտի հատվածը: Երկու անգամ էլ Հայաստանում են փորձել սպանել Քյավառցուն։ Մահափորձերն ավարտվել են այլոց մահերով։ Մեկ անգամ էլ մահափորձը չի ստացվել Մոսկվայում։ Էսօր Երեւանի կենտրոնում հնչած կրակոցների թիրախը էլի նույն մարդն ա եղել, բայց սպանվել ա նրա հետ այդ պահին եղածը»։

«Հրապարակ օրաթերթ»

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…