ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքը գլխավորող Ռոբերտ Քոչարյանը և ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հունիսի 1-ին Աշտարակում հանդիպել են Արագածոտնի մարզի բնակիչների և դաշինքի շտաբերի աշխատակիցների հետ

handipum

 ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքը գլխավորող Ռոբերտ Քոչարյանը և ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հունիսի 1-ին Աշտարակում հանդիպել են Արագածոտնի մարզի բնակիչների և դաշինքի շտաբերի աշխատակիցների հետ։
«Հայաստան» դաշինքը մտել է այս պայքարի մեջ մի նատակով՝ ունենալ ուժեղ Հայաստան։ Բոլորի մոտ նույն զգացողությունն է․ երկիրը անտեր է մնացել։ Նման պայմաններում ոչ ոքի աշխատանքը չի կարող իր բնականոն հունով ընթանալ։ Հունիսի 20-ից հետո պետք է վերականգնվի այն զգացողությունը, որ Հայաստանն անտեր չէ»,- դիմելով ներկաներին՝ ասել է նախագահ Քոչարյանը։
Իշխան Սաղաթելյանն իր հերթին հիշեցրել է, որ երեք տարի առաջ մի խումբ մարդիկ ստի ու մանիպուլյացիայի միջոցով եկան իշխանության, քանդեցին ամեն ինչ՝ եկեղեցուց մինչև բանակ։ «Պատերազմում խայտառակ պարտություն կրելուց հետո այս չարիքի իշխանությոնը պետք է հեռանար, բայց նրանք վեց ամիս ժամանակ խնդրեցին՝ իրավիճակը շտկելու համար։ Ոչինչ չարվեց, իրավիճակն ավելի վատացավ։ Այս չարիքի իշխանությունը պետք է հեռանա։ Մենք ունենք այն ուժն ու կամքը, ծրագիրն ու դրա իրագործման պոտենցիալը, որը բնականոն զարգացման կվերադարձնի մեր երկիրը», — եզրափակել է Սաղաթելյանը։

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…